7907 դիտում
22:53 24-03-2017
Բռնցքամարտիկները կշարունակեն պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
Ռումինիայում` Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից եւ Գերմանիայում` «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարից հետո հայ բռնցքամարտիկները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ շարունակում են պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Գերմանիայում 3 մարզիկ հանդես եկավ: Վազգեն Շահվերդյանը (81 կգ) պարտություն կրեց առաջին մարտում:
Գոռ Երիցյանը (69 կգ) մեկնարկում հաղթանակ գրանցելուց հետո քառորդ եզրափակչում, մրցավարական տեսանկյունից վիճելի մարտում զիջեց մրցակցին:
Հովհաննես Դանիելյանը սկսեց կիսաեզրափակչից, որտեղ նրա մրցակիցը վնասվածքի պատճառով ռինգ չմտավ, իսկ պարտված եզրափակչում նրա դեմ դուրս եկավ ուժեղ մրցակից:
Ես հիմա բռնցքամարտիկներին չէի բաժանի առաջին եւ երկրորդ համարների: Դա պայմանական է:
Ապրիլին կվերսկսենք մարզումները` պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Դա մեր գլխավոր նպատակն է:
Ապրիլի 10-16-ը Թբիլիսիում կմասնակցենք Եվրոպայի եւ ԽՍՀՄ չեմպիոն Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարին: Կան եւս մի շարք մրցումներ Լեհաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, բայց դեռ պարզ չէ` ով որտեղ հանդես կգա»,- ասաց Դավիթ Թորոսյանը:
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
12:42 27-09-2014
Հայ բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
1890 դիտում
21:14 01-04-2022
Բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
1189 դիտում
17:40 06-05-2022
Բռնցքամարտիկները պատրաստվում են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
2344 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3007 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2518 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում