211652_close_icon
views-count2151 դիտում article-date 18:38 26-03-2017

Գյուղական ամբուլատորիայում հետաքրքրվեցին ընթացող բարեփոխումներից ակնկալվող արդյունքներով

Աղավնատան բժշկական ամբուլատորիայի տնօրեն, Հանրապետության վաստակավոր բժիշկ Ալիսա Պարսամյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Լևոն Ալթունյանին ներկայացրեց, որ բուժաշխատողները հիմնականում նույն գյուղից են։ Բժիշկներից մեկը սրտնեղեց, թե բոլորն են տեղացի։ Շողիկ Զաքարյանն էր, որ 15 տարի առաջ աշխատանքի անցնելով ամբուլատորիայում, ամուսնացել ու թե՛ գյուղը, թե՛ աշխատանք...ն իրեն սրտամոտ են։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ուղեկցող մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շեշտեց, որ Աղավնատան նորակառույց ամբուլատորիայի բոլոր բժիշկներն են սրտացավ։ Չորս համայնքի 6 հազար բնակչությանը սպասարկող ընտանեկան բժիշկները գիտեն, թե շահառուներից ով առողջական ինչ խնդիրներ ունի և մշտական ուշադրության ներքո են պահում։ Ամբուլատորիայում հաջողությամբ են իրականացվում ինչպես իմունականխարգելիչ պատվաստումները, այնպես էլ` սկրինինգային ծրագրերը։ Երիտասարդ մայրիկներն հաճույքով են օգտվում այստեղ գործող ծնողական կրթության կենտրոնից։ Օգտվելով նախարար Լևոն Ալթունյանի ներկայությունից` ամբուլատորիայի բուժանձնակազմը հետաքրքրվեց նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերից ակնկալվող արդյունքներով։ Բժիշկները նաև նշեցին, որ ինտեգրվելով էլեկտրոնային առողջապահական համակարգին, համոզվել են, որ այն մեծ առավելություններ ունի։ Սակայն, մտավախություն ունեն, որ իրենց կողմից կատարվող աշխատանքները դրանում ամբողջ ծավալով չեն արտացոլվի։ Նախարարը վստահեցրեց, որ էլեկտրոնային համակարգը չափազանց մեծ տեղեկատվություն է պարունակելու` ընդգրկելով թե՛ կատարվող աշխատանքները, թե՛ շահառուների շարժն ու հիվանդության պատմությունը։ Հրաժեշտից առաջ նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն հայտնեց բուժանձնակազմին նվիրված աշխատանքի համար։

Նմանատիպ նյութեր