1282 դիտում
18:25 30-04-2014
Պատգամավորները ևս վարչապետից հետաքրքրվեցին պարտադիր կուտակայինի պահումներով
ՀՀ Ազգային ժողովում այսօր`ապրիլի 30-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պարտադիր կուտակային պահումներից փորձեցին պարզաբանումներ ստանալ թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողները: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հարց տվեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, ինչին ի պատասխան, վարչապետն ասաց, որ արդեն նշել, է որ դեռ քննարկումները շարունակվում են և 1 շաբաթից նոր հնարավոր կլինի ինչ-որ բան ասել:
Սակայն Վահան Բաբայանը հերթական անգամ հետաքրքրվեց, թե՝ ամեն դեպքում, պահումներ արվելու՞ են թե՞ ոչ: Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, թե՝ փորձում եք ամեն կերպ պատասխան ստանալ, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել: «Ուղիղ պատասխա՞ն եք ուզում, չեմ կարող ասել, դե ֆակտո արդեն հայտարարել եմ, որ պահումներ հնարավոր է չարվեն: Կարծում եմ, որ բավական է, երբ առաջին դեմքը նման հայտարարություն է անում»,-ասաց վարչապետը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ներկայացրեց աղետի գոտու խնդիրը և հետաքրքրվեց, թե այդ առումով ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում, ինչին Հ.Աբրահամյանը ասաց, որ դժգոհ է կատարված աշխատանքներից, քանի որ վերջին տարիների ընթացքում 80 միլիարդի ներդրումներ են կատարվել, սակայն աշխատանքները բավարար չեն: Վարչապետի խոսքով՝ առաջիկայում 1 մլրդ 600 միլիոնի շինարարական ներդրումներ կհատկացվեն, և ինքն անձամբ ժամանակ կգտնի և այցելելով աղետի գոտի՝ կզրուցի բնակչության և շինարարների հետ աշխատանքները կազմակերպելու համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
9443 դիտում
14:22 22-01-2015
ԱԺ-ում պատգամավորները Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ Պերմյակովը միայնա՞կ է գործել, թե՞ ոչ
32678 դիտում
17:20 18-01-2014
Պարտադիր կուտակայինի մասին օրենքի դեմ բողոքի ակցիա՝ Երևանում. ֆոտոշարք, տեսանյութ
5391 դիտում
17:19 22-03-2014
Կայացավ Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիան. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»