28060 դիտում
17:24 26-03-2017
Ավտովթար Կոտայքի մարզում․ Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Priora-ն և Opel-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 23-ամյա Արամ Արամյանի վարած ՎԱԶ 21 723 մակնիշի 35 GF 161 համարանիշի և 55-ամյա Սեյրան Խաչատրյանի վարած Opel մակնիշի 35 FZ 592 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի վայրում Priora-ի վարորդը հայտարարում էր, որ պատճառը եղել է ճանապարհի փոսերը և լցված ավազը։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+