211652_close_icon
views-count102689 դիտում article-date 14:11 27-03-2017

Գավառցիներն ասում էին. «Կարենը մեր ընտանիքի անդամ է դարձել, 5 տարի առաջ մեկին ընտրեցինք, ոչ գվվում էր, ոչ բվվում էր, մեր թեկնածուն նա է». քարոզարշավին ներկա էին հանցագործ աշխարհի հեղինակություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Կարեն Բոթոյանը հանդիպում ունեցավ Գավառ քաղաքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մշակույթի պալատի հրապարակը լեփ-լեցուն էր, որի ժամանակ գավառցիներին իր ելույթով դիմեց Կ. Բոթոյանը։ Գավառցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «5 տարի տեսել ենք Կարենի աշխատանքը և շատ էլ գոհ ենք։ Շատերն ասում են, թե նա ազգային ժողովում նստում, չի խոսում։ Ավելի լավ է չխոսի, գործ անի, քան որոշ պատգամավորների նման օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից հելնի ու սկսի դատարկ խոսալ։ Մենք մեր մաշկի վրա ենք զգացել նրա կատարած բազմաթիվ ու բազմաբնույթ բարեգործական աշխատանքները։ Սոցիալապես անապահով ընտանիքների կողքին միշտ նա եղել է, էլ չենք ասում զինակոչիկների ու քառօրյա պատերազմի ժամանակ ինչպիսի հսկայական աշխատանքներ է կատարել Կ. Բոթոյանը։ Պարզապես մենք նրան արդեն համարում ենք մեր ընտանիքի անդամ ու գիտենք՝ ինչպես 5 տարի առաջ, հիմա էլ մեր քվեն տալու ենք նրան, ինչքան էլ որոշ մարդիկ վայրահաչեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գավառում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հերթական անգամ ականատես եղանք, որ թե Կ. Բոթոյանի և թե Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ակտիվ քարոզարշավ էին անում հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություններ Արա և Ալիկ Բանդուրյանների ազգականները։ Այս անգամ քարոզարշավի էստաֆետը իր ձեռքն էր վերցրել Արա և Ալիկ Բանդուրյանների մյուս եղբայրը՝ Արմանը։ Այս պահին միջոցառումը շարունակվում էմ և գավառցիներին իրենց երգ-երաժշտությամբ ներկայանում են սիրված ու ճանաչված մի քանի աստղեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր