211652_close_icon
views-count28105 դիտում article-date 18:26 08-11-2019

Նախարար Սուրեն Պապիկյանն անգամ հանգստյան օրերին հետևում է հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին, իսկ «Հյուսիս-Հարավ»-ի պատասխանատուները «ոչ գվվում են, ոչ բվվում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ամիսներին հանրապետությունում մեծ թափ են ստացել մարզերում իրականացվող ճանապարհների կապիտալ վերանորոգման ու ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին հիմնովին վերանորոգվել են այնպիսի գյուղամիջյան ճանապարհներ, որտեղի բնակիչները վերջին անգամ ասֆալտ տեսել են «բրեժնևյան դարաշրջանում»։ Կապիտալ վերանորոգվող ճանապարհների մեջ է մտնում նաև Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, որի մարդաբոյ փոսերը շատ վարորդներ արդեն անգիր էին արել։ Նույնիսկ կատակում էին, որ աչքերը փակ՝ կարող են փոսերով անցնել, նույնիսկ գիտեին, թե որ հատվածում ինչ չափի, մեծության փոս կա։ Արդեն տևական ժամանակ է, ճանապարհաշինարարները կապիտալ վերանորոգում են այդ հատվածը։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի հարևանությամբ մի քանի գյուղերի բնակիչներ ասում էին. «2-3 ֆրոնտով ճանապարհաշինարարներն աշխատում են։ Եթե նախկին տարիներին կատարում էին փոսալցման աշխատանքներ, ապա հիմա հիմքից քանդում, հեռացնում են, երևի թե, մի քանի անգամ «տարած-հետ բերած» ասֆալտը, ճանապարհը պատում են խճաքարերով, որից հետո կատարում են գրունտային ասֆալտ՝ մի քանի սմ հաստությամբ, իսկ հետո վրայից փռում են վերջնական ասֆալտը, ու վստահ ենք, որ այս ասֆալտը երկար տարիներ ծառայելու է։ Ավելի ուրախալի է, որ ճանապարհաշինարարներն ասֆալտապատմանը զուգահեռ տեղադրում են նաև ճանապարհային նշաններ, երկաթբետոնե արգելապատնեշներ, ինչը շատ կարևոր է վարորդների համար։ Ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հանձինս նախարար Սուրեն Պապիկյանի, ճանապարհաշինարարների, ովքեր մեզ մարդավայել երթևեկելու հնարավորություն են ընձեռել, սակայն, ցավոք, պետք է նշենք, որ որոշ դատարկագլուխներ էլ գողանում են ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններն ու երկաթե արգելապատնեշները՝ չհասկանալով, որ նման քայլով վտանգում են նաև իրենց հարազատների կյանքը, քանի որ անծանոթ մարդը նշված հատվածով երթևեկելիս նշաններով կողմնորոշվում է»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախարար Ս. Պապիկյանը շարունակում է շաբաթ և կիրակի օրերին անակնկալ այցելել նմանատիպ վայրեր, որտեղ շարունակվում են կապիտալ վերանորոգման, ասֆալտապատման և փոքրիկ, դարն ապրած բետոնե կամուրջները նորերով փոխարինելու գործընթացները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ամիսներին հանրապետությունում այնքան ճանապարհներ են վերանորոգվել ու ասֆալտապատվել, որ 2 տարում չկարողացան վերջացնել և հույս էլ չկա, թե երբ կվերջացնեն «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի վերակառուցումը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր