211652_close_icon
views-count66087 դիտում article-date 17:30 27-03-2017

«Իմ դռիկս քո դռիկին վնաս չէ». Երիտասարդ «դռիկասերը» իր դեղին BMW-ով տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 26-ին, ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել BMW մակնիշի 46 AM 046 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի բնակիչ Արթուր Մելքոնյանը ավտոմեքենայի վրա տեղադրել է գերհզոր ձայնային սարքավորում, խլացուցիչներ և քաղաքի կենտրոնում «թրև է եկել» խլացուցիչները միացրած: Անգամ այդ ամենը կատարել է կեսգիշերից հետո, երբ քաղաքացիները քնած են եղել: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանը հորդորում են վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաները չձևափոխեն անօրինական եղանակով, չտեղադրեն գերձայնային ազդանշաններ և խլացուցիչներ, հակառակ դեպքում, օրինախախտների ավտոմեքենաները երկար ժամանակով կհանգրվանեն «գաի պլաշչադկայում», իսկ վարորդներն էլ կենթարկվեն վարչական պատասխանատվության: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր