Գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավեցին Մադրիդը․ Պատմության այս օրը
37 թ. - Կալիգուլան հռչակվեց Հռոմի կայսր։
364 թ. - առաջին անգամ Հռոմեական կայսրությունը բաժանվեց արմտյան և արևելյան մասերի։
1483 թ. - ծնվել է Ռաֆայել Սանտին, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ (մահ. 1520 թ.)։
1776 թ. - բացվեց Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն։
1797 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց լվացքի մեքենան։
1891 թ. - սկսվեց ծանր աթլետիկայի առաջին աշխարհի առաջնությունը։
1910 թ. - Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվեց հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։
1939 թ. - գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավեցին Մադրիդը։
1986 թ. - ծնվել է Լեդի Գագան, ամերիկացի երգչուհի և երգահան։
1990 թ. - ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշը հայտնի մարզիկ Ջեսսի Օուենսին շնորհեց Կոնգրեսի ոսկե մեդալ։