211652_close_icon
views-count1639 դիտում article-date 14:55 29-03-2017

Խաչատուր Մելիքսեթյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում Խաչատուր Մելիքսեթյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970 թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 2012 թ-ից մինչ այժմ զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2013 թ-ից ԱԷՄԳ (МАГАТЭ) հրաբխային վտանգների գծով միջազգային հրավիրյալ փորձագետ է: Խաչատուր Մելիքսեթյանը 29 գիտական հոդվածի, 2 մենագրության և միջազգային գիտաժողովներում ներկայացված 28 զեկույցի հեղինակ է: Խաչատուր Մելիքսեթյանի գիտական հետաքրքրություններն են. - Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների ժամանակակից և հին հրաբխականություն, հրաբխային վտանգի գնահատում, պետրոլոգիա, երկրաքիմիա և միներալոգիա: - Գեոարխեոլոգիա և արխեոմետրիա՝ հազվագյուտ տարրերի երկրաքիմիայի և իզոտոպների կիրառումը հնագիտական գիտություններում:

Նմանատիպ նյութեր