2189 դիտում
19:04 29-03-2017
Էդուարդ Շարմազանովին հյուրընկալվել էին Երեւանի պետական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 29-ին հյուրընկալվել էին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, անկաշկանդ զրույցի մթնոլորտում:
ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնահարցի կարգավորման հնարավորություններին, ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հաղթելու շանսերին, ընտրակեղծարարության հնարավորությանն ու դրա բացառման մեխանիզմներին,
քարոզչության նպատակներով վարչական ռեսուրսների օգտագործմանը, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին, կրթության ոլորտին, մասնագիտական կողմնորոշմանը եւ այլն:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հաղթելու շանսերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է խորհրդարանում բազմակուսակցականությունը, գնահատել օրենսդիր մարմնում տեղ գտնելու՝ քաղաքական ուժերի հնարավորությունները:
Բոլոր հարցերին ԱԺ փոխնախագահը տվել է սպառիչ պատասխաններ, ընդգծել ուսանողների՝ պահանջված եւ լավ մասնագետներ դառնալու կարեւորությունը, հորդորել նրանց չհիասթափվել, լավ սովորել եւ պայքարելով՝ հասնել ձգտումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
823 դիտում
16:58 03-06-2023
Ֆրեզնոյի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2442 դիտում
17:41 18-09-2018
ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին