211652_close_icon
views-count10292 դիտում article-date 10:05 31-03-2017

«Իգլայի» գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանը ՌԴ-ում բիզնեսներ ունի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» որոշ տեղեկություններ են հայտնի դարձել «Իգլայի» գործի շրջանակներում մաքսանենգ եղանակով Հայաստանի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված գործարար Սանասար Գաբրիելյանի մասին։ Մեզ հաջողվել է պարզել, որ Սանասար Գաբրիելյանն Արմավիրի մարզի Վադարշապատ քաղաքից է, սակայն շատ քիչ է լինում հայրենի քաղաքում։ Նա Ռուսաստանում ունի փայտամշակման գործարան և այլ բիզնեսներ։ Մեր տեղեկությունները հաստատեց նաև Ս. Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր