2961 դիտում
14:28 31-03-2017
Ապրիլյան պատերազմի վերադարձ չպետք է լինի. Սեբաստիան Կուրց
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կողմերին խնդրի քաղաքական կարգավորման կոչին, որը ՄԽ-ն տարածել է մարտի 29-ին։
«Պայքարն ու բռնությունը, որոնց մենք հետևեցինք 1 տարի առաջ, վերջին 2 տասնամյակում ամենադաժանն էին։ Դրանք առաջացրին ավերածություններ, տանջանք ու մարդկային կորուստներ։ Դա վառ հիշողություն է այն մասին, թե որքան արագ ռազմական մեխանիզմը կարող է խաղաղության հասնելու ջանքերը փլուզել։
Այդ առնչությամբ մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք սպառնալիքի տակ են դնում հրադադարի ռեժիմը։ Բոլոր կողմերը պետք է կատարեն ու խստորեն հետևեն իրենց միջազգային հումանիտար պարտավորություններին։ Ինչպես արդեն ասել եմ՝ ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չկա։ Պետք է հիմա կազմակերպենք խաղաղությունը, այլ ոչ թե թույլ տանք պատերազմի վերադարձ՝ իր սարսափելի հետևանքներով»,-ընդգծել է Կուրցը։
Նա հավելել է, որ եկել է ժամանակը՝ բանակցություններին նոր իմպուլս հաղորդելու, կենտրոնանալու պրագմատիկ ու պրակտիկ քայլերի վրա։
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
17:14 08-09-2014
Մենք կօգնենք Հայաստանին, որ մնալով ՌԴ դաշնակից` խորացնի հարաբերությունները ԵՄ հետ. Սեբաստիան Կուրց
3164 դիտում
19:39 23-02-2017
Ավստրիան կաջակցի Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սեբաստիան Կուրց
3403 դիտում
15:02 04-09-2020
Եթե մենք զիջենք Էրդողանին և Թուրքիային, ապա` ցտեսություն, Եվրոպա. Սեբաստիան Կուրց
Այս բաժնից
583 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
853 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել