211652_close_icon
views-count6512 դիտում article-date 18:41 31-03-2017

Միանգամից 12 անուն աշխատանք «Գառնի – Արտաշատ – Երասխավան» ջրատարի վրա

Երեկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հայտարարություն տարածեց Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում ապրիլի 4-ից- 7-ը ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Մինչև 72 ժամ ջրանջատման պատճառը «Գառնի – Արտաշատ – Երասխավան» ջրատարի վրա առկա վթարները վերացնելու ու դրա շահագործման հետ կապված հետագա բարդություններից խուսափելն էր: Հաշվի առնելով, որ նման դեպքերում տասնյակ հազարավոր սպառողներ են ջրազրկվում, ընկերությունում կիրառվում է հետեւյալ պրակտիկան: Ջրատարի աշխատանքը դադարեցվում է միայն ծայրահեղ դեպքում, երբ այլ հնարավորություն չկա: Իսկ մինչ այդ, գրանցում են տվյալ ջրատարի վրա եղած բոլոր թերությունները, որպեսզի մի կանգառի ընթացքում հնարավորինս շատ աշխատանք կատարվի: Մեր դեպքում առնվազն 12 հատվածում վերանորոգման աշխատանքներ կիրականացվի: Եթե հաշվի առնենք, որ ամեն մի կանգառ իր հետեւից բերում է ողջ համակարգի աշխատանքի խաթարում, ճնշումների տատանումներ բաշխիչ ցանցում և այլն, հասկանալի է, որ ավելի նպատակահարմար է մեկ անգամ մինչեւ 72 ժամ, քան թե մի քանի անգամ մինչև 36 ժամ դադար հայտարարել: Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» տարածաշրջանի տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանի` առկա վթարների պատճառով տեղի է ունենում վայրկյանում 90-95 լիտր ջրի կորուստ: Աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի կորուստն առնվազն կիսով չափ կրճատել, ինչը որոշակիորեն կբարելավի նշված տարածաշրջանի ջրամատակարարումը: Այս պահին արդեն իսկ բնակչությանը հաղորդագրությունների միջոցով տեղեկացվում է ջրամատակարարման դադարեցման մասին: Բացի այդ, իրազեկվել են մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղապետարանները և լրատվամիջոցները: Հեռուստաալիքներով 3 օր կհայտարարվի այդ մասին: Հայտարարությունը տեղադրված է նաև ընկերության կայքէջում և ֆեյսբուքյան էջում: Փաստորեն արվում է հնարավորինս սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար: Իսկ դրա փոխարեն բաժանորդները կունենան վերանորոգված նոր ջրատարը, որն էլ կծառայի երկար տարիներ: Կատարվող աշխատանքների ընթացքին մենք կանդրադառնանք նաեւ ապրիլի 4-ին: [b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր