91096 դիտում
05:33 01-04-2017
Նոր մանրամասներ «Ելք» դաշինքի անդամների վրա զինված հարձակումից
երեկ Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա, ատրճանակ պարզել:
ժամը 01.30-ի դրությամբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հավաքված էին ոստիկանության Մալաթիայի բաժնի դիմաց, նրանց շարքերում կային պատգամավորության թեկնածուներ: Նիկոլ Փաշինյանը բաժնում էր, մի պահ նա դուրս եկավ բաժնից եւ նրա ուղեկցությամբ նորից բաժին գնացին միջադեպի այն մասնակիցները, որոնք ներկայացնում էին Ելք դաշինքը: Նրանք, մեր տեղեկություններով Մալաթիայի բաժնում բացատրություն էին տալիս:
Մեզ հայտնի դարձավ, որ «Ելք»-ի ներկայացուցիչները երեկ երեկոյան քարոզչություն են իրականացնելիս եղել Մալաթիա համայնքում, բուկլետներ են բաժանել:
Այդ ընթացքում անհայտ անձինք, նախ, խլել են «Ելք» դաշինքի դրոշները եւ փորձել են տանել, որին զուգահեռ ներկով վնասել են դաշինքի ներկայացուցիչների մեքենաների վրա փակցված պաստառները:
Ներկել են նաեւ մեքենաներից մեկի վրա փակցված Նիկոլ Փաշինյանի պաստառը: Այստեղից էլ սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Երիտասարդների վրա հարձակվողներից մեկը ատրճանակ է պարզել, իսկ դաշինքի ներկայացուցիչներից մեկը վնասազերծել է տվյալ անձին, որի ընթացքում մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակն ընկել է գետնին:
«Ելքի» ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Հարձակվողները դեպքի վայրից արագ հեռացել են: Զենքը փոխանցվել էր Նիկոլ Փաշինյանին:
Տիրայր Մուրադյան
Առավել մանրամասն՝ [color=#EF2929]http://armtimes.com/hy/article/108313[/color]
Նմանատիպ նյութեր
16618 դիտում
17:06 20-04-2017
«Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոն մեկնարկեց դաշինքի անդամների կողմից «Էրեբունի-Երևան» երգի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ