211652_close_icon
views-count7945 դիտում article-date 10:30 01-04-2017

Ս. Բաբայանին վերաբերող գործը շինծու է. Ռազմիկ Պետրոսյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների ևս: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է: Երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաև ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում: Փորձեցինք նրանցից մեկնաբանություն ստանալ՝ արդյո՞ք իրավապահներն իրենց այդ մասին ակնարկ արել են կամ ունե՞ն նրանք նման մտավախություն: Ռազմիկ Պետրոսյանը նախ ասաց, որ Ս. Բաբայանին վերաբերող գործը շինծու է, իսկ իրեն որևէ մեկը որևէ բան չի ասել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ կարող է իրենց էլ ինչ-որ կերպ ներգրավեն այդ գործում: Իսկ հիմա դա չեն անում, քանի որ պատգամավորի թեկնածուները որոշակի անձեռնմխելիություն ունեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր