211652_close_icon
views-count1421 դիտում article-date 16:00 06-11-2022

​Ակնհայտ է, որ գործը շինծու է. Մենուա Սողոմոնյան

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը գրում է. «ԵՊԲՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Նարիմանյանի հետ մի քանի անգամ աշխատելու առիթ եմ ունեցել ու տպավորված եմ եղել այդ մարդու խորաթափանցությամբ, լրջությամբ, համեստությամբ ու բարձրաշխարհիկ կեցվածքով։ 70-ամյա պրոֆեսորին երեկ բերման են ենթարկել ճանճի թվի ինչ-որ ֆինանսական գործարքի առնչությամբ՝ նպատակ ունենալով Արմեն Աշոտյանին ներքաշել ինչ-ինչ վարույթների մեջ (Նարիմանյանի՝ ռեկտոր եղած ժամանակ Աշոտյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր)՝ ճնշման նպատակով: Իհարկե քննության ընթացքը ցույց կտա՝ ինչն ինչոց է, բայց սա ստորության հերթական դրսևորումն է։

Ակնհայտ է, որ գործը շինծու է ու բերման ենթարկելու, ձերբակալելու կամ կալանավորելու նպատակը ոչ թե մարդկանց կողմից քննության հանդեպ ենթադրյալ խոչընդոտների հարուցումը կանխելն է, այլ մարդկանց պատժելը՝ նրանց կալանքի պայմաններում առողջությանը վնաս հասցնելով։

Ուզում եմ ակամայից հիշել 2018-ի վերջերը, երբ ԵՊՀ երջանկահիշատակ ռեկտոր Արամ Սիմոնյանին գործից հեռացնելու համար Նիկոլի գործակատար ՊՎԾ-ն բարձրագոչ հայտարարեց 800 մլն դրամի չարաշահումների մասին։

Համոզված եմ, որ քչերը կհիշեն այս ամենը, որ էդպես անպատասխանատու հայտարարություններն անպատիժ էլ մնացին, քչերը կիմանան, թե դրանից հետո ինչերի միջով անցավ Արամ Սիմոնյանը, ում մահվան հարցում Նիկոլն ու նրա տարբեր տրամաչափի խամաճիկներն անձնական պատասխանատվություն են կրելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր