3630 դիտում
16:33 01-04-2017
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը: Ապրիլի 1-ի դրությամբ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել իններորդ հորիզոնականը:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին տասնյակում են` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2822), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ, 2811), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786), Սերգեյ Կարյակին (ՌԴ, 2783), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2774), Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2772):
Լավագույն հարյուրյակում են նաեւ հայ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանը (67-րդ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (70-րդ, 2675) եւ Գաբրիել Սարգսյանը (86-րդ, 2666):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 42-րդն է (2473), Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ (2425):
Առաջին եռյակում են Հոու Յիֆանը (Չինաստան, 2649), Ցզյույ Վենցզյունը (Չինաստան, 2596), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա, 2587):
Նմանատիպ նյութեր
2138 դիտում
13:51 01-02-2016
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 4-րդ տեղում է
1762 դիտում
11:30 02-10-2024
Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են
2868 դիտում
23:55 30-11-2018
Արոնյանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշում նորից լավագույն տասնյակում է
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը