9635 դիտում
18:09 01-04-2017
Ապրիլյան պատերազմից հետո հավաքագրված 5.537.648.714 դրամը լիովին ծառայել է նպատակին. Արտակ Բեգլարյան
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը ֆինանսապես աջակցության նպատակով:
[url=https://armenpress.am/arm/news/885040/aprilyan-paterazmic-heto-bacvats-hashvehamarin-uxxvats-mijocnery.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշել է, որ Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը 20 միլիոն դոլար է կազմել՝ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ և քաղաքացիների մասնավոր գույք:
«Որոշակի գումար ծախսվել է նաև կամավորների ընտանիքներին փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: Պետք է նշել, որ այս աշխատանքներում ծախսվել են ոչ միայն հատուկ հաշվեհամարին ստացված գումարները, այլև կառավարութան և ռազմական բյուջեի հաշվին բավական մեծ ծախսեր են կատարվել պաշտպանական համակարգերի բարելավման ուղղությամբ»,- ասել է Արտակ Բեգլարյանը:
Ապրիլի 2-ին ընդառաջ Արտակ Բեգլարյանը հրապարակել է հավաքագրված գումարի և դրա նվիրատուների վերաբերյալ տեղեկություն: 2017թ. մարտի 28-ի դրությամբ՝ հավաքագրվել է 5.537.648.714 դրամին համարժեք դրամ, դոլար, եվրո և ռուբլի:
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
14:31 28-05-2023
ԱՄՆ-ն լիովին հանձնառու է աջակցելու այս նպատակին, որն ավելի լավ ապագա կբերի Հարավային Կովկասի համար. Բլինկեն
6799 դիտում
12:22 25-03-2022
Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
1099 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն