211652_close_icon
views-count6778 դիտում article-date 12:22 25-03-2022

Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։

Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։

Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ,  «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր