211652_close_icon

Սփյուռքում քննարկում են Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները

views-count3998 դիտում article-date 18:47 01-04-2017
Հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի, ՀՅԴ-ի, ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին և նրա հետ քննարկել Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի մամլո դիվանը, պատվիրակությունը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է ապրիլի 24-ին կայանալիք կենտրոնական, միջկուսակցական նախաձեռնությունները։ Նշվել է, որ այդ նախաձեռնությունները պետք է ունենան համահայկական ու համալիբանանյան բնույթ։

Նմանատիպ նյութեր