5204 դիտում
14:27 02-04-2017
Ժամը 14:00-ի դրությամբ «ԵԼՔ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ
[b]Ժամը 11:40-14։00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։
[/b]
-36/14 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։
-34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։
-4/19 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են ԵԼՔ դաշինքի վստահված անձանց։
-24/4 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Շահումյան) քաղաքացիները քվեարկել են 100-ից ավել չկնքած կտրոններով։ Երբ ԵԼՔ դաշինքի վստահված անձը միջամտել է, հանձնաժողովի անդամները նրան սպառնացել են։
-22/29 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Ղուրսալ) ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել «կարուսել» կոչվող ընտրախախտում կատարելու համար։
-23/13 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի) քաղաքացին հայտնաբերել է, որ ԵԼՔ դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում բացակայում է ռեյտինգային թեկնածուների ցուցակը։
-Թիվ 9 ընտրատարածքների տեղամասերից մեկում քաղաքացին ներկայացել է օգնող անձի հետ միասին։ Վերջինս գրպանից հանել է արդեն իսկ քվեարկած թիվ 4 քվեաթերթիկը և տվել ընտրողին, որպեսզի վերջինս դնի ծրարի մեջ։
-18/29 ընտրատեղամասում (թիվ 7 ընտրատարածք, Արագածոտն, Աշնակ) քաղաքացիներին բաժանել են կարմիր գրիչներ։
-29/48 ընտրատեղամասում (թիվ 10 ընտրատարածք, Կոտայք, Ջրվեժ) քվեաթերթիկների համար նախատեսված ակցիզները դրել են միայն քաղաքացիների պահանջից հետո։
-35/59 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Քաջարան) Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հանձանժողովի նախագահի պահանջով բաց են քվեարկել։
-23/36 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ Վանաձոր) ԵԼՔ դաշինքի վստահված անձը հայտնաբերել է, որ ընտրողների ցուցակում որոշ մարդկանց անվան դիմաց կատարվում են մատիտով նշումներ, որից հետո հանձնաժողովը որոշում է կայացրել հեռացնել ԵԼՔ դաշինքի վստահված անձին և չի ցանկանում տրամադրել հեռացման արձանագրությունը։
-Ահազանգ է ստացվել, որ Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը պոկել է վստահված անձերի բեյջերը և իրականացնում է ցուցակներով ուղղորդված քվեարկություն։
-ԵԼք դաշինքի վստահված անձինք նկատել են, որ ԳԵՏԱ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը հստակ ուղղորդել է ընտրողներին։
-31/39 ընտրատեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակ, Գյումրի) դիտորդական առաելություն իրականացնող անձը ուղղորդել է ընտրողներին քվեարկել Ծառուկյան դաշինքի համար։ Հանձնաժողովը հեռացրել է դիտորդին, սակայն որոշ ժամանակ անց վերջինս նորից գրանցվել է ընտրատեղամասում։
Նմանատիպ նյութեր
3011 դիտում
12:08 02-04-2017
«ԵԼՔ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ
7822 դիտում
10:46 02-04-2017
«Ելք» դաշինքն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ
47357 դիտում
11:13 01-04-2017
Ոստիկանները հայտնաբերել են այն «կենդանուն», ով զինված հարձակում էր գործել ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»