«Բորուսիան» Օբամեյանգին կարող է պատժել դիմակ կրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դորտմունդի «Բորուսիան» կարող է պատժել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, որը «Շալկեի» դարպասը գրավելուց հետո դիմակ էր հագել:
Փետրվարին Օբամեյանգը նույն դիմակով նկարահանվել էր Nike-ի գովազդային հոլովակում. դիմակը պատրաստել էին հատուկ այդ գովազդային արշավի համար:
Սակայն դա կարող է գաբոնցու համար խնդիրներ առաջացնել, քանի որ «Բորուսիայի» տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է: «Առայժմ ոչինչ չեմ կարող հաստատել: Սակայն եթե պարզվի, որ դա գովազդ էր, մենք նրա հետ կզրուցենք, նա կարող է խնդիրներ ունենալ», ասել է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն: