«Բորուսիան» պատժել է Օբամեյանգին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Շտուտգարտի» հետ հանդիպումը: 28-ամյա գաբոնցին պատժվել է կարգապահական պատճառներով:
Դորտմունդյան ակումբը նման որոշում է կայացրել, քանի որ հավաքականների խաղերի հետ կապված դադարի ժամանակ Օբամեյանգը Բարսելոնա էր մեկնել:
Համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ Օբամեյանգն ու նրա եղբայրը՝ Վիլին, զվարճանում են Shôko գիշերային ակումբում: Եղբայրների սեղանին շամպայն է եղել:
Բարսելոնայում Օբամեյանգը հյուր է գնացել նաև «Բորուսիայի» իր նախկին թիմակից Ուսման Դեմբելեին, որը ներկայումս հանդես է գալիս «Բարսելոնայում»: