211652_close_icon
views-count6124 դիտում article-date 22:15 03-04-2017

Չեռնոգորիան հավակնում է մինչև ամառ ՆԱՏՕ անամ դառնալ

Չեռնոգորիան մտադիր է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մոտակա երկու ամսվա ընթացքում: 2017թ-ի մայիսին Բրյուսելում պետք է կայանա ՆԱՏՕ հերթական գագաթնաժողովը: Չեռնոգորիան սպասում է, որ մինչ այդ դաշինքի բոլոր երկրները կվավերացնեն բալկանյան երկրի անդամակցությունը: Այդ մասին հաղորդել է Չեռնոգորիայի արտգործնախարար Սրջան Դարմանովիչը: 28 դաշնակիցներից 27-ն արդեն վավերացրել են բալկանյան երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Մնացել է Իսպանիան: Անհրաժեշտ է ԱՄՆ հաստատումը, և մարտի 28-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանության է արժանացրել Չեռնոգորիայի անդամակցությանն աջակցող բանաձևը: Դարմանովիչի խոսքով՝ Ռուսաստանը մինչև հիմա փորձում է ձախողել դաշինքին երկրի անդամակցելու գործընթացը: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Բրիտանիան և ԱՄՆ-ն ապացույցներ ունեն, որ Ռուսաստանը միջամտել է Չեռնոգորիայում հեղաշրջման անհաջող փորձին: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ հակակառավարական դավադրության կազմակերպման ետևում կանգնած են Ռուսաստանի քաղաքացիներ: Սակայն չեն հաստատել, որ կազմակերպիչներն ինչ-որ կերպով կապված են Կրեմլի հետ: Հաղորդվում էր նաև, որ Չեռնոգորիայի իշխանությունները Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում են հայտարարել երկու ռուսաստանցու հանդեպ, որոնք կասկածվում են երկրում զինված հեղաշրջման կազմակերպման փորձի համար: [url=https://jam-news.net/?p=29074&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր