211652_close_icon
views-count8744 դիտում article-date 22:46 03-04-2017

Այս տարի առաջին անգամ Հայաստանը կներկայանա Կաննի կինոշուկայում

Այս տարի առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա «Village International Pantiero» հատվածում` N 226 տաղավարում: Ս. թ. ապրիլի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը: Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 12 կինոնախագիծ, որոնցից ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը` 1. «Բարս մեդիա» կինոստուդիա՝ «Արշալույսի լուսաբացը», 2. Սերգո Ուստյան՝ «Փոխանակում», 3. Արթուր Սուքիասյան՝ «Վիրավոր քաղաքը»: 2017 թվականի մայիսի 17-28-ը` Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակներում կայանալիք կինոշուկայի մասնակցության համար ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան (պրոդյուսեր), անդամներ` Գուժ Թադևոսյան (ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Հովհաննես Գալստյան (կինոռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ շարժապատկերային արվեստների կրթական և արտադրական կենտրոնի» հիմնադիր), Վարդան Աբովյան (պրոդյուսեր, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» ներկայացուցիչ), Արման Երիցյան (կինոռեժիսոր), Նարինե Մկրտչյան (կինոռեժիսոր): Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին (Էլ. փոստ` [email protected], հեռախոս` 011-51-93-06):

Նմանատիպ նյութեր