2453 դիտում
16:41 04-04-2017
Քվեարկության օրը լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցվել են քրգործեր
ՀՀ ԱԺ 02.04.17թ. ընտրությունների օրը Երևան քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի և «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից անմիջապես ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն:
Նշված փաստերով նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ վերջիններս ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կատարելու նպատակով հավատարմագրված լինելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սույն թվականի ապրիլի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում նկարահանումներ են կատարել Երևան քաղաքի Ռուսթավելու 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ, սակայն շտաբի մոտակայքում հավաքված հարևան տների մի խումբ բնակիչներ, խոչընդոտել են նրանց աշխատանքը, թույլ չեն տվել կատարել նկարահանումներ, որի ընթացքում վիրավորել և հրելով հեռացրել են շտաբի մուտքի մոտից:
Փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Նշված քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4198 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1042 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1321 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան