Զլաթան Իբրահիմովիչ. Վստահ եմ, որ կարող ենք հայտնվել լավագույն քառյակում
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը վստահություն է հայտնել, որ իր թիմը մրցաշրջանի արդյունքներով կարող է լավագույն քառյակում տեղ զբաղեցնել և Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք ստանալ: 28 խաղից հետո «ՄՅՈւ»-ն այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը:
«Ես ինձ լավ եմ զգում: Կարոտում էի «Օլդ Տրաֆորդը» և հանդիպումները, սակայն այժմ ես վերադարձել եմ և հույս ունեմ, որ կվերադարձնեմ դրական զգացողությունները:
Մեկ խաղը կարող է շատ բան փոխել, և դու կարող ես հայտնվել 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղում: Առաջին տեղը մեզանից շատ հեռու է, երկրորդն էլ, բայց մնացած տեղերի համար պայքար է ընթանում:
Կարծում եմ, որ մենք կանենք դա, կհավաքեն անհրաժեշտ քանակի միավորներ, որպեսզի Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորություն ունենանք, թեպետ այժմ մենք սխալվելու իրավունք այլևս չունենք:
Պետք է ավելի շատ աշխատենք, և այդ ժամանակ` վստահ եմ, մենք կլինենք լավագույն քառյակում», ասել է Իբրահիմովիչը: