211652_close_icon
views-count3072 դիտում article-date 11:52 05-04-2017

Սիրիան մեղադրել է Թուրքիային իր տարածքները զավթելու մեջ

Ռուսաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսան Ռիադ Հադդադը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները իրենց պետական սահմանը Աֆրին գետի շրջանում մեծացրել են Սիրիայի տարածքի հաշվին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Թուրքիան օգտվել է Ժենդերիս քաղաքից դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում Աֆրին գետի ցամաքելու հանգամանքից և առաջ տարել փշալարերը, որը զատում էր թուրքական տարածքը սիրիական տարածքից, կարծես թե դա արդեն թուրքական տարածք է։ Ստացվում է, որ տեղի է ունենում սիրիական հողերի զավթում՝ Թուրքիայի կողմից»,-ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ սիրիական կողմը այդ գործողությունները դիտարկում է որպես իր երկրի ինքնիշխանության խախտում։

Նմանատիպ նյութեր