211652_close_icon
views-count4402 դիտում article-date 12:12 23-02-2015

Սիրիան նախազգուշացում է արել Թուրքիային

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է, որ իր երկիրը կդիմի Եվրամիությանը և միջազգային դատարան, եթե Թուրքիան շարունակի իր ագրեսիվ գործողությունները Սիրիայի տարածքում՝ նկատի ունենալով նախորդ գիշեր Սիրիա թուրքական բանակի ներխուժման և այնտեղ գտնվող թուրքական Սուլեյման Շահի գերեզմանոցի տարածքից «Իսլամական պետության» գրոհայինններին դուրս շպրտելու թուրքական նախաձեռնությունը: «Թուրքիայի պահվածքը ցույց է տալիս, որ նա կոպիտ կերպով խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը և վնասում թուրք-սիրիական հարաբերություններին: Մեզ է պատկանում մեր հողը պաշտպանելու իրավունքը և մենք իրավունք է ենք վերապահում համապատասխաբն կերպով պատասխանելու Թուրքիայի ագրեսիվ գործողություններին»,-ասել է Մեքդադը:

Նմանատիպ նյութեր