2403 դիտում
13:54 05-04-2017
Ապրիլի 28-ին կկազմակերպվի երևանաբնակ զինծառայողների ծնողների հերթական այցը սահմանամերձ զորամասեր
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ:
«Արդեն 5 տարի է, բարի ավանդույթ ենք դարձրել տարին երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի կազմակերպումը, ինչն, իրոք, սպասված է թե՛ ծնողների և թե՛ մեր զինվորների համար: Նաև փաստենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր այս նախաձեռնությունը մեծ գոհունակությամբ է ընդունվել մեր բոլոր գործընկերների կողմից: Ըստ այդմ, Պաշտպանության նախարարության և Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պատշաճ պետք է նախապատրաստվել ապրիլի 28-ին հերթական այցի կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որ իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող որևէ ծնող դուրս չմնա ցանկից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ մշակել ծրագիր` ապրիլի 16-ին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Սուրբ Զատիկ) տեղերում պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։
Նմանատիպ նյութեր
7318 դիտում
23:20 26-03-2018
Ապրիլի 27-ին կկազմակերպվի երևանաբնակ զինծառայողների ծնողների հերթական այցը սահմանամերձ զորամասեր
1369 դիտում
16:55 17-05-2014
Կազմակերպվել է շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր
Այս բաժնից
814 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
889 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1279 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ