2475 դիտում
19:48 05-04-2017
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին զեկուցոումով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը:
Զեկուցողը նշեց, որ ընդհանուր առմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1686 սիրիահայի: Բուժօգնության, ինչպես նաև՝ սիրիահայ բժիշկների աշխատանքի տեղավորման հարցերը լուծվել են ժամանակին և բացթողումներ չեն արձանագրվել:
Սիրիահայ գործարարների վերապատաստման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:
Զեկուցողը նշեց նախարարության կողմից սիրիահայ գործարարներին աջակցելու հինգ ուղղությունների մասին, այդ թվում՝ բիզնես ծրագրերի ֆինանսավորման, տեքստիլ և կաշեգործական արտադրության կենտրոն ստեղծելու, վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդի կազմում սիրիահայերի տնտեսական շահերը ներկայացնող մասնակից ընդգրկելու անհրաժեշտության վերաբերյալ:
Սիրիահայերի տնտեսական ինտեգրման թեման շարունակեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) ծրագրի ղեկավար Հանս Յոհաքիմ Զիննկաննը: Նա զեկուցեց սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված և նախատեսված ծրագրերի, ինչպես նաև տնտեսական ինտեգրման աշխատանքային խմբի գործունեության մասին: Համապարփակ բազմակողմանի զեկուցման մեջ GIZ ծրագրի ղեկավարը նշեց, որ ստեղծվել է տվյալների շտեմարան, աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված է սիրիահայերի տնտեսական ինտեգրման հարցերով զբաղվող 22 կազմակերպության ներկայացուցիչ:
Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը ներկայացրեց Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի ծրագրի համակարգող Մանե Խաչատրյանը: Զեկուցողն անդրադարձավ սիրիահայերին ցուցաբերված կրթական, տնտեսական, հումանիտար օգնությանը, որն ընդհանուր առմամբ կազմել է 67 հազար դոլար:
Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և կառույցներին կատարած աշխատանքի համար: Նա կարևորեց սիրահայերի տնտեսական ինտեգրումը, խնդրեց բոլոր կազմակերպություններին իրենց ծրագրերում որոշակի բաղադրիչ հատկացնել սիրիահայերի բիզնեսի աջակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիահայերի խնդիրները արագ և համակարգված լուծում ստանան, և ևրանք հաստատվեն Հայաստանում»:
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
20:10 17-06-2016
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
1928 դիտում
22:31 25-11-2016
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
981 դիտում
17:45 13-02-2017
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից