1761 դիտում
13:10 06-04-2017
ՊԵԿ-ը շուրջ 15 տոննա պոմիդոր և այլ գյուղմթերք է հայտնաբերել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում
Պետական եկամուտների կոմիտեն, ակտիվ փոխգործակցելով գյուղմթերք արտադրողների և նրանց շահերը պաշտպանող համապատասխան կառույցների հետ, ևս մեկ անգամ փաստում է, որ խիստ հետևողականություն է դրսևորում գյուղմթերքի ներկրման ցանկացած անօրինական փորձի նկատմամբ. ներկրումների ամբողջ շղթան գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կոմիտեն վստահեցնում է, որ սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետևաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ իրականացված հետևողական միջոցառումների արդյունքում մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ահազանգել և պատրաստակամություն է հայտնում արձագանքել ու հետամուտ լինել խնդրի կարգավորմանը՝ միաժամանակ նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքի ներկրման փորձերից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
637 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1819 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից