211652_close_icon
views-count8562 դիտում article-date 18:31 06-04-2017

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պահանջում են հայտնել Սիրիայում քիմիական հարձակում իրականացրած օդաչուի անունը

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են հրապարակել այն օդաչուի անունը, որն օրեր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հատվածում քիմիական հարձակում է իրագործել: [url=https://english.alarabiya.net/en/News/middle-east/2017/04/06/US-Britain-France-request-name-of-pilot-who-carried-out-Syrian-chemical-attack.html]Al Arabiya[/url]-ն հայտնում է, որ այդ պահանջը ներառված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված բանաձևում, որը կոչ է անում հետաքննել քիմիական հարձակումն ու պարզել տեղի ունեցածի պատասխանատուներին: Երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած քիմիական հարձակումից առավելապես տուժել է Խան Շեյխուն փոքր քաղաքը, որտեղ գրանցվել է 72 զոհ, այդ թվում երեխաներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: Դրանում եղած օդաչուի ինքնությունը դեռևս հաստատված չէ: Հիշեցնենք, որ Արևմուտքը դատապարտել է Իդլիբում քիմիական հարձակումը խաղաղ բնակչության դեմ, դրա մեջ մեղադրելով Բաշար Ասադին:

Նմանատիպ նյութեր