2822 դիտում
10:08 07-04-2017
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հաշվի է առնում ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների մասին միջազգային դիտորդական առաքելություններն ու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատները համակարծիք են. ընտրությունների արդյունքների վրա հիմնական ազդեցությունն ունեցել է համատարած բաժանված ընտրակաշառքը:
Այդ մասին խոսել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ապրիլի 4-ի նախնական զեկույցում, այդ մասին շեշտել են ընտրություններից հետո իրար հաջորդած հայտարարություններում Եվրամիությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, իսկ երեկ էլ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ էր նշված ընտրություններում ընտրակաշառքի ազդեցության մասին:
«Մենք, այսուհանդերձ, հաշվի ենք առնում ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները և խրախուսում պատկան մարմիններին արդյունավետ կերպով ուսումնասիրել դրանք»,- ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան՝ երեկվա հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ դեսպանատները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ընտրողներին ահաբեկելու, քվեները գնելու փորձերի և վարչական ռեսուրսի կիրառման փորձերի վերաբերյալ` նախազգուշացնելով, որ ընտրությունների մասին իրենց գնահատականը «չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ»:
Ու, փաստորեն, իշխանությունները պարզապես անտեսեցին այս նախազգուշացումն ու շարունակեցին ընտրակաշառք բաժանելը: Ավելին` այսօր ընտրակաշառքի մասին ահազանգում են նաև նույն ՀՀԿ-ականները` ընդ որում, խոսելով և՛ իրենց կուսակցության, և՛ ուրիշ ուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2183 դիտում
09:21 04-05-2016
ՀՀԿ-ն հաշվի չի առնում իր կոալիցիոն գործընկերոջը. «Ժողովուրդ»
904 դիտում
16:52 17-09-2023
ՄԻՊ-ն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 56 ահազանգ․ 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում
1018 դիտում
20:48 17-09-2023
ՄԻՊ աշխատակազմը 20:00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 զանգ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը