3481 դիտում
13:23 07-04-2017
Երևանում կայացել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողովը
Ապրիլի 7-ին Երևանում, Անի Պլազա հյուրանոցում, կայացել է Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ բյուջետային աջակցության գործընթացներում ներգրավված ՀՀ համապատասխան գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների մասնագետների համապատասխան կարողությունների բարելավմանն ու իրազեկվածության բարձրացմանը նվիրված աշխատաժողով։
Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվել և քննարկվել են ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, իրականացմանը, մոնիտորինգին և ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։
Իր ողջույնի խոսքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Բյուջետային աջակցությունը Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կարևոր գործիքներից է, որի շնորհիվ հատկապես 2007թ. ի վեր Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել: Նա նաև հավելել է, որ միջոցառման նպատակը Բյուջետային աջակցության, մասնավորապես դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացմանն ու համակարգմանն առնչվող գործընթացների բարելավումն ու հետագայում ծրագրերի իրականացման շրջանակներում հնարավոր ռիսկերի նվազեցումն է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հանդիսանալով Հայաստանում Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգողը, շահագրգռված է, որպեսզի ինչպես Բյուջետային աջակցության, այնպես էլ Եվրոպական միության աջակցության մյուս գործիքների կիրառումը Հայաստանում լինի հնարավորինս արդյունավետ։
ԵՄ փորձագետ Օլիվիե Վանդենբուշը մասնակիցների հետ քննարկել է աջակցության ծրագրավորմանը, նախապատրաստմանը, Բյուջետային աջակցության ծրագրերի իրականացման և մոնիթորինգի փուլերում ի հայտ եկող ռիսկերին և դրանց նվազեցմանն ուղղված քայլերին, մոնիթորինգի գործընթացի շրջանակներում շահառուների հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խմբային վարժություններ՝ մասնակիցներին նախանշված մեխանիզմների գործնական կիրառման հնարավորությունները ներկայացնելու նպատակով։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շահառու նախարարությունների և այլ պետական մարմինների ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական Միության աջակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1084 դիտում
19:26 24-05-2019
Կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցությանը
1162 դիտում
18:13 22-05-2019
Քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին առնչվող հարցեր
3842 դիտում
14:09 18-05-2017
Կայացել է ԵՄ աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակմանը նվիրված աշխատաժողովը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին