3842 դիտում
14:09 18-05-2017
Կայացել է ԵՄ աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակմանը նվիրված աշխատաժողովը
Մայիսի 18-ին Երևանում, «Դաբլ Թրի բայ Հիլթն» հյուրանոցում, մեկնարկել է Եվրոպական միության աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակմանը նվիրված երկօրյա աշխատաժողովը՝ Սերբիայի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի ԵՄ աջակցության համակարգման պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել վերոնշյալ գործընկեր երկրներում և Հայաստանում ԵՄ աջակցության համակարգման մեխանիզմները և ընթացակարգերը, առկա գործիքակազմը և դրանց կիրառումը երկրների առաջնահերթ խնդիրների լուծման ընթացքում։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։
Իր ողջույնի խոսքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Եվրոպական ներդրումային գործիքի շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության շնորհիվ Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում էական բարեփախումներ են իրականացվել արդեն ավելի քան տաս տարի, և այդ գործընթացը շարունակվում է։ Գարեգին Մելքոնյանն ընդգծել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, լինելով Հայաստանում Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող, մշտապես հետևողական է, որպեսզի ԵՄ աջակցության բոլոր ուղղություններն ու գործիքները իրականացման բոլոր փուլերում լինեն առավելագույնս արդյունավետ։ Նա նաև հավելել է, որ աշխատաժողովի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում ԵՄ աջակցության կառավարման արդյունավետության բարձրացմանը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Աշխատաժողովին մասնակից երկրների ընտրության նպապատկով կատարվել է ԵՄ աջակցություն ստացող մի շարք երկրների վերլուծություն, որի արդյունքում ընտրվել են Սերբիան, Վրաստանն ու Ուկրաինան։
Միջոցառման առաջին օրը նվիրված էր ԵՄ հետ համագործակցության ընդհանուր սկզբունքներին, ԵՄ աջակցության ծրագրավորման և ընդհանուր համակարգման աշխատանքներին, մասնակից երկրներում բյուջետային աջակցությանն առնչվող փորձին և գործող ընթացակարգերին։
Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում ԵՄ աջակցության ազգային համակարգող մարմինների կողմից ԵՄ պատվիրակությունների և պետական կառավարման մարմինների հետ համագործակցության փորձը՝ բերելով հաջողված օրինակներ և տրամադրելով գործնական խորհուրդներ։
Աշխատաժողովի երկրորդ օրը կներկայացվեն մասնակից երկրներում և Հայաստանում ԵՄ աջակցության գործիքների (Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Անդրսահմանային համագործակցություն) և այլ ծրագրերի կիրառման և համակարգման փորձը, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվության տարածման առանձնահատկությունները։
Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ շահառու նախարարությունների և այլ պետական մարմինների ավելի քան 40 ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
3478 դիտում
13:23 07-04-2017
Երևանում կայացել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողովը
1991 դիտում
12:42 31-01-2019
Կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին