20358 դիտում
11:23 08-04-2017
Դերժավայի Արկադը 423 միլիոն դրամի նվեր է ստացել, 20 մլն դրամով Lexus LX մեքենա գնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը 423 միլիոն դրամ և 20.9 միլիոն դրամին համարժեք բնամթերք է նվիրատվություն ստացել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից: Արկադի Համաբարձումյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում նշված է, որ պատգամավորը բացի նշված եկամուտից՝ եկամուտ է ստացել նաև գույքի օտարումից և աշխատավարձից: Աշխատավարձը կազմել է մոտ 6 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 350 հազար դրամ:
2016 թվականին Արկադի Համբարձումյանը 20 միլիոն դրամով Lexus LX տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում պատգամավորը 1.6 միլիարդ դրամ փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում դառնալով 1.9 միլիարդ դրամ, վերադարձվել է: Մեկ այլ փոխառությամբ էլ պատգամավորը հանձնել է 3.2 միլիարդ դրամ, իսկ տարվա ընթացքում ետ է ստացել 1.4 միլիարդը, մնացորդի վրա գումարվելով տոկոսները կազմել է 2.4 միլիարդ դրամ:
ԱԺ պատգամավորը 2016 թվականի սկզբին ունեցել է 5.2 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 156 միլիոն դրամ: Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ Արկադի Համբարձումյանն ունի 1 առանձնատուն, 1 հասարակական նշանակության շինություն, 4 հողամաս, 1 Porsche Cayenne և 1 Daewoo Damas van»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10593 դիտում
10:48 21-04-2018
ԱԺ պատգամավորը 16 միլիոն դրամի անշարժ գույք է գնել, 40 միլիոն դրամով՝ ավտոմեքենա. «Փաստ»
1183 դիտում
09:45 09-09-2023
Արարատի մարզպետը մեքենա է գնել ու բնակարան նվեր ստացել. ինչ ունեցվածք ունի նրա ընտանիքը․ «Ժողովուրդ»
10225 դիտում
10:39 26-08-2017
Աշխատավարձի հույսին ապրող պատգամավորը 9 մլն դրամով մեքենա է գնել. armlur.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը