211652_close_icon
views-count3024 դիտում article-date 14:41 10-04-2017

Մոնղոլիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Բանզրագչ Դելգերմաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով Մոնղոլիայի առաջին դեսպանի հավատարմագրումը Երևանում՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Բանզրագչ Դելգերմաային նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան՝ իր կարևոր առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ Բանզրագչ Դելգերմաան վստահեցրեց, որ Մոնղոլիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և ինքը բոլոր հնարավոր ջանքերը կուղղի փոխգործակցության ամրապնդմանը: Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդատվությունների անցկացմանը, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների, գիտակրթական ոլորտում փոխգործակցության խթանմանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Դելգերմաան մտքեր փոխանակեցին ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև փոխգործակցության զարգացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրների:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր