211652_close_icon
views-count1185 դիտում article-date 21:22 23-12-2015

Եգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Դեկտեմբերի 23-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Իբրահիմ Մուհամմադ Մաաթին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Եգիպտոսի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Մաաթիին հաջողություն մաղթեց իր առաքելությունում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Եգիպտոսի դեսպանն իր հերթին շեշտեց, որ Եգիպտոսը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմանը և համագործակցության զարգացմանը: Հայաստանի արտգործնախարարը և Եգիպտոսի դեսպանն անդրադարձան հայ-եգիպտական փոխգործակցության օրակարգային հարցերին: Նրանք կարևորեցին գալիք տարում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը Երևանում: Երկուստեք նշվեց Եգիպտոսի հայ համայնքի կապող դերը երկու երկրների և ժողովուրդների միջև: Նախարար Նալբանդյանը և դեսպան Մաաթին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, քննարկեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Կողմերը համակարծիք էին, որ հրամայական է միջազգային ջանքերի համախմբումը՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղելու համար:

Նմանատիպ նյութեր