211652_close_icon

ԱՄՆ-ին ու Ռուսաստանին մեկ քայլ է բաժանել առճակատվելուց. Իրանի նախագահ

views-count6137 դիտում article-date 15:33 10-04-2017
Իրանի նախագահ Հասան Ռուհանին անդրադարձել է ռուս-ամերիկյան լարված հարաբերություններին հատկապես այն բանից հետո, երբ օրեր առաջ ամերիկյան օդուժը հրթիռակոծեց Սիրիայում Ասադի ռեժիմին պատկանող ավիաբազային։ Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, Իրանի նախագահը նշել է, որ այդ ֆոնին երկու երկրների միջև լարվածությունն այնքան մեծ է եղել, որ նրանց ընդամենը մեկ քայլ է բաժանել իրար հետ առճակատվելուց։ Ըստ Ռուհանիի՝ քիմիական զենքի կիրառման պատճառաբանմամբ սիրիական ավիաբազան հրթիռակոծելը հիմնավորված չի եղել։ «Տարածվել է գազ, մարդիկ են մահացել։ Մենք առաջարկել ենք ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կպարզեր տեղի ունեցածի հանգամանքները։ Եվ եթե պարզվի, որ ահաբեկիչներն են գազ տարածել, ի՞նչ պետք է անի այդ դեպքում ԱՄՆ-ն»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր