Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը և ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ, կարողացել են կանխել հետագա ողբերգությունը. տղամարդը, ով սպառնում էր նռնակները պայթեցնել, 1.5 ժամ տևած բանակցությունների արդյունքում հանձնվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում և շնորհիվ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավթիի բաժնի ոստիկանների՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արտյոմ Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ այն բարեհաջող է ավարտվել և ողբերգություն տեղի չի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատւիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է, այն պայթեցնել:
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մկրտչյանի, տեղակալներ Ա. Միքյալելյանի, Մ. Թամրազյանի գլխավորությամբ, ու տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունները հավաստի են:
Նշված տան բակում տան բնակիչ 28-ամյա Նարեկ Մ.-ն իր ձեռքերում պահում է մարտական նռնակներ և պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի ոմն Հովոն պետք է պատասխան տա:
Ոստիկանները մոտ 1 ու կես ժամ բանակցություններ են վարում, ինչից հետո հաջողվում է Նարեկ Մ.-ին համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ու բացատրական աշխատանքների շնորհիվ նռնակները հանձնում է ոստիկանության ծառայողներին:
Նռնակները բարեհաջող վնասազերծելուց հետո ոստիկանները նրան տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նարեկ Մ.-ն դրական է բնութագրվում հարազատների, հարևանների ու ընկերների կողմից, և եղել է 44-օրյա պատերազմի մասնակից:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Նարեկը թե՛ հարազատների, թե՛ հարևանների ու իրեն ճանաչողների մոտ բնութագրվում է դրական:
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, ու հավանաբար էդ նռնակները պատերազմից հետո է հետը բերել, բայց առավոտ շուտ տեսանք, որ լիքը ոստիկանական ավտոներ են եկել իրենց տան մոտ ու մոտ 1 ու կես ժամ հետո նկատեցինք, որ Նարեկին ոստիկանները տարան: Անկեղծ ասած՝ եթե ոստիկանները ճիշտ չվարեին բանակցությունները, պատերազմ տեսած տղա էր, չէր բացառվում՝ նռնակները պայթեցներ ու հաստատ և ինքը, և ոստիկանները ողբերգության զոհ կդառնային»:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։