Ավտովթար՝ Արարատի մարզում․ Երևան-Երասխ ավտոճանապարհին 28-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ ուղևորը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Հ․-ն իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Ամալյա Խ․-ն հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են կրտսեր պարեկներ Վահե Եգորյանը և Մարատ Մանուկյանի։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի պետ Արտավազդ Սարգսյանը։
Վթարի փասոտվ ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ամալյա Խ․-ն և Վահագն Հ․-ն ամուսիններ են։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։