211652_close_icon
views-count1233 դիտում article-date 18:22 10-04-2017

Հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքների որակին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է վերոնշյալ գործընթացն ավարտել սահմանված ժամկետներում: Զեկուցվել է, որ ապրիլի 7-ին գործարկվել են մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել վերջինների անխափան շահագործումը և հետագա հնարավոր անսարքությունների դեպքում արագորեն վերացնել նկատված թերությունները: Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում շարունակվում են 2017թ. ծրագրով նախատեսված փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Այս ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքների իրականացումը՝ հետևողական ուշադրություն դարձնելով որակի պահպանմանը:

Նմանատիպ նյութեր