3063 դիտում
14:12 11-04-2017
ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մոսկվա. պատճառը Սիրիայի իրադարձությունների ֆոնին ռուս-ամերիկյան լարված հարաբերություններն են
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը երկօրյա այցով կժամանի Մոսկվա։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Սա Թիլլերսոնի առաջին այցն է ՌԴ պետքարտուղարի պաշտոնում։ Ապրիլի 12-ին նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այցելության հիմնական նպատակը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելն է հատկապես այն բանից հետո, երբ ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան կողմը հրթիռակոծեց Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված Շեյրաթ ավիաբազան, որը պատկանում է սիրիական կառավարական ուժերին։ Միջադեպն էլ ավելի սրեց Մոսկվայի ու Վաշինգտոնի՝ առանց այն էլ ոչ բարիդրացիական հարաբերությունները։
Լավրովը Թիլլերսոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ դրանով ամերիկյան իշխանությունները միայն օգնում են ծայրահեղականներին, որոնց դեմ մեծ պայքար է տանում ՌԴ-ն։
Նմանատիպ նյութեր
4839 դիտում
11:49 11-02-2018
ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիա է մեկնում
Այս բաժնից
1033 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
964 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
808 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու