211652_close_icon
views-count4618 դիտում article-date 13:55 11-04-2017

Չեմպիոնների լիգա. Մեծագույն ճակատամարտերի սպասումով` այսօր Տուրինում և Դորտմունդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները: Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունելու է «Բարսելոնային»: Սա արդեն իր հնչեղությամբ եզրափակիչ է: Մանավանդ, որ այս թիմերն ընդամենը 2 տարի առաջ են խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Թիմերն իրար լավ են ճանաչում, այնպես որ մեզ սպասվում են շախմատային երկու մրցամարտ` երկու թոփ-ակումբների մասնակցությամբ: Այլ բան է մյուս զույգը` «Բորուսիա»-«Մոնակո»: Շատերը «Մանչեսթեր Սիթիի» հետ ճակատամարտից (3:5; 3:1) հետո սիրահարվեցին «Մոնակոյին»: Ներկա պահին Եվրոպային ամենահարձակողական թիմն է և ամենաշատ գոլ խփածը: Այս թիմը խաղում է կոմբինացիոն, հարձակողական և կրքոտ ֆուտբոլ: Այնպիսին, ինչպիսին «Դորտմունդը»: Այսինքն, մեզ սպասվում են դիտարժան, գոլառատ, էմոցիոնալ երկու հանդիպում, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Այս թիմերը նախկինում իրար հետ ՉԼ-ում չեն հանդիպել: 2 հանդիպումն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր [/b] «Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 22:45 «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 22:45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր