211652_close_icon

Ռաուլը «Ռեալի» հետ մեկնեց «Բավարիայի» հետ հանդիպմանը

views-count4672 դիտում article-date 18:19 11-04-2017
«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը թիմի հետ միասին մեկնել է Մյունխեն: Սպասվում է, որ մոտ ժամանակներս լեգենդար իսպանացին աշխատանքի կանցնի մադրիդյան ակումբում: Նա կարող է դառնալ թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը: «Ռեալը» Մյունխենում «Բավարիայի» հետ կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որը կկայանա ապրիլի 12-ին: Գերմանիա են մեկնել դարպասապահներ Նավասը, Կասիլյան և Յանեսը, պաշտպաններ Ռամոսը, Կարվահալը, Մարսելոն, Ֆերնանդեսը, Կոենտրաուն և Դանիլոն, կիսապաշտպաններ Տոնի Կրոսը, Խամեսը, Կազեմիրոն, Կովաչիչը, Մոդիրը, Ասենսիոն, Իսկոն, Վասկեսը և Բեյլը, հարձակվողներ Ռոնալդուն, Բենզեման, Մորատան և Դիասը:

Նմանատիպ նյութեր