Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա: