211652_close_icon

Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանն այսօր դարձավ 24 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count27868 դիտում article-date 20:39 12-04-2017
1992 թվականին, երբ ընթանում էին Արցախի ազատագրման ամենաթեժ մարտերը, Հայաստանի զինված ուժերին անհրաժեշտ ավիացիոն մասնագետներ պատրաստելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հանրապետական աերոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարությանը: Մեկ տարի անց՝ 1993-ի ապրիլին, այն վերակազմավորվեց որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը: Այսօր այն արդեն մեզ հայտնի է որպես ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, որտեղ սովորող տղաներն ու աղջիկները համալրում են ՀՀ ռազմաօդային ուժերի բոլոր ոլորտներում ծառոյող սպաների շարքերը: Այսօր ավիացիոն համալսարանը նշում է իր կազմավորման 24-րդ տարեդարձը, ինչի առթիվ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը և համալսարանի կուրսանտները մի փոքրիկ տեսանյութ են պատրաստել: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր