8989 դիտում
10:08 13-04-2017
Աշոտ Ղահրամանյանը կազատվի Արմավիրի մարզպետի պաշտոնից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ընտրությունների ժամանակ չհանձնած քննությունն է: Աշոտ Ղահրամանյանը ընտրությունների ժամանակ պաշտպանում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ալիկ Պետրոսյանին՝ Մապի Ալիկին, ով իր հավաքած ձայներով երրորդ տեղում էր՝ Նահապետ Գևորգյանից ու Սեյրան Սարոյանից հետո:
Աշոտ Ղահրամանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, իրեն ոչ ոք ոչ մի բան չի ասել: Անդրադառնալով ընտրություններին արձանագրած ցուցանիշներին և այդ հիմքի վրա իր ազատմանը, մարզպետը նշեց, որ արվել է առավելագույնը: Մեծամասնության քվեն ստացել են, դրանից լավ արդյունք չէր կարող լինել:
Մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտա նաև Գեղարքունիքի մարզպետը՝ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա գնում է ԱԺ՝ զբաղվելու պատգամավորական աշխատանքով: Մնացած մարզպետերը, այդ թվում և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մնալու են իրենց տեղերում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
10:17 24-10-2018
«Մարտի 1-ի» գործով հարցաքննվել է Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը․ «Ժամանակ»
8047 դիտում
21:22 29-07-2020
Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից․ նախագիծ
2674 դիտում
21:00 31-03-2021
Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»