211652_close_icon
views-count1655 դիտում article-date 10:43 13-04-2017

ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետը տուգանվել է 150 հազար դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը այս տարվա հունվարին անդրադարձել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկից 1 մլն 975 հազար դրամի խոզի մսի կորստի փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է՝ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետ Պարգև Կարապետյանը: Եվ այսպես՝ խոզի մսի անհետացումից հետո «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, այն, որ 2015 թվականից Պարգև Կարապետյանին է հանձնարարվել ստուգել և հետևել զորամաս ստացվող ապրանքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում Կարապետյանը այն չէր իրականացրել: Այս գործով նախաքննությունն ավարտվել էր, և այն 2017-ի հունվարի 23-ին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Պարզեցինք, որ Կարապետյանը դատարանում հայտարարել է, որ կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչում և խնդրում է դատարանում քննությունն իրականացվի արագացված ընթացակարգով: Դատարանը նրան դատապարտել է տուգանքի տեսքով՝ 150 հազար դրամի չափով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր